Ուկրաինական FEMEN շարժման Իսպանիայի մասնաճյուղի ակտիվիստները բողոքել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Թուրքիայում Twitter-ի արգելափակման դեմ եւ կրկին մերկացել։

FEMEN-ի իսպանացի անդամները մերկ մարմնի վրա գրել են DNS-ի թիվը, #DirenTwitter (դիմադրիր Twitter-խմբ) հեշտեգը, ինչպես նաեւ պատկերել Էրդողանի նկարը, որի շուրջ գրված է եղել  Erdogan wanted (փնտրվում է Էրդողանը-խմբ)։

Ակտիվիստները նշել են, որ եթե Թուրքիայում Twitter-ի արգելքը շարունակվի, իրենք կավելացնեն իրենց ակցիաները։

Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերով Թուրքիայում արգելափակել են Twitter-ը։ Այս փաստ մեծ արձագանք է գտել աշխարհում։ Ամերիկյան եւ եվրոպական երկրների իշխանությունները խստորեն քննադատել են Թուրքիայի այս որոշումը։