Մարտի 27-ին ծրագրվում է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նիստ գումարել՝  նվիրված Ուկրաինայում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի նախագահի մամուլի քարտուղար Աֆաֆ Քոնջան:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ օրը ՄԱԿ ԱԽ-ը չէր կարողացել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ որոշում ընդունել: Դրան աջակցել էին 13 պետություններ: Ռուսաստանը վետո էիր կիրառել: Չինաստանը ձեռնպահ էր մնացել, հաղորդում է ՄԱԿ Լրատվական կենտրոնը:

Հարկ է նշել, որ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բոլոր որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, սակայն քաղաքական կշիռ ունեն: