Դոնեցկում ՌԴ դրոշներով ցուցարարները խնդրել են փախած Վիկտոր Յանուկովիչին վերադառնալ Ուկրաինա, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
Սկզբում ակցիայի ավելի քան 2 հազար մասնակիցներ հավաքվել են Լենինի անվան հրապարակում, որտեղ բեկ են բարձրացել հետեւյալ պաստառներով. «Յանուկովիչը մեր օրինական նախագահն է», «Յանուկովիչ, պաշտպանիր քո ժողովրդին»: Մարդիկ եկել են Ռուսաստանի, գեորգիեւյան դրոշներով, կարմիր նշաններով, եւ ԽՍԳՀ ռազմածովային նավատորմի դրոշներով: Նրանց ձեռքին եղել են պաստառներ. «Յանուկովիչ, դուրս արի, մեր նախագահ», «Յանուկովից արի տուն» եւ այլն:
Ցուցարարները ցանկություն են հայտնել, որ երկրից փախուստի դիմած Յանուկովիչը վերադառնա եւ գլխավորի երկիրը, որ իշխանությունից հեռացնի ներկա իշխանություններին՝ Գերագույն Ռադային եւ կառավարությանը: Հանրահավաքում նաեւ Ղրիմի օրինակով տարածաշրջանում հանրաքվե անցկացնելու կոչեր են հնչել:


























