Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի 22-ամյա բնակիչ Մխիթար Գ.-ն մեղադրվում է Արայիկ Հ.-ի ոտքին կրակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 7-ին: Մխիթարը Եղեգնուտ գյուղի ալրաղացի հարակից տարածքում մեքենայի մեջ վիճաբանել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Արայիկ Հ.-ի հետ: Այնուհետեւ Մխիթարը, իջնելով մեքենայից ատրճանակով կրակել է Արայիկի աջ ոտքին`պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մխիթար Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով, իսկ երկրորդը` կալանք՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Մխիթար Գ.-ն կալանավորված է:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գործն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ: