Երեւանի Քանաքեռ համայնքի 50-ամյա բնակիչ Արայիկ Ա.-ն մեղադրվում է հարեւան 78-ամյա Վաչագան Մ.-ին սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Արայիկ Ա.-ն իրենց շենքի բակում տեղադրված զրուցարանում թղթախաղի սխալ խաղալու պատճառով վիճաբանել է 78-ամյա Վաչագան Մ.-ի հետ, որի ընթացքում քաշքշել եւ հրել է նրան, ինչի հետեւանքով ծերունին վայր է ընկել եւ գլուխը հարվածել զրուցարանի մետաղական կառուցվածքներին` ստանալով գանգուղեղային փակ վնասվածք եւ գիտակցության չգալով մահացել է:
Արայիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա ապրիլի 4-ին:



























