Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ննջասենյակում՝ մահճակալին, հայտնաբերել 80-ամյա Տ. Գ.-ի դին:



























