Հայ-ուկրաինական հարաբերություններն այսօր այնքան ջերմ չեն, սակայն հավանական է, որ դրանց բարելավման ինչ-որ հնարավորություն ծագի Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ուկրաինացի քաղաքագետ Սերգեյ Տոլստովն՝ անդրադառնալով  Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերն արձանագրել են՝ Ղրիմում հանրաքվեն ազգերի ինքնորոշման իրավունքի հերթական դրսեւորումն էր՝ կամքի ազատ արտահայտման եղանակով:

Նրա խոսքով՝ Հայաստանի հայտարարությունը տհաճ տպավորություն թողեց Կիեւում: «Նախկինում երբեք չէր հանդիպել, որպեսզի ԱՊՀ անդամ պետությունը միանշանակ գնահատական տար միանգամայն բարդ իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի են ունենում այլ երկրում: Սովորաբար հայտարարություններն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանության, վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ էին ու դրանցով էլ սահմանափակվում են: ԱՊՀ-ն դրա հիման էր կանգուն»,- նշել է Սերգեյ Տոլստովը:

Իհարկե, նրա տեսակետով սա Ուկրաինայի բարդ իրավիճակում է թողնում, քանի որ դժվար է նման պայմաններում մնալ ԱՊՀ կազմում: «Հավանաբար, պարոն Սարգսյանը Մաքսային միության անդամակցության ենթատեքստում քաղաքական փաստարկներ ուներ»,- կարծիք է հայտնել Սերգեյ Տոլստովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինան հրաժարվել է ԱՊՀ նախագահությունից 2014թ.-ին, սակայն լքել կազմակերպությունը նա դեռ մտադիր չէ:

Նշենք, որ Ուկրաինան նաեւ ՎՈւԱՄ անդամ է, Ռուսաստանի հետ միասին զենք է մատակարարում Ադրբեջանին: