Երեւանի Տիգրան Մեծ փողոցի 22-ամյա բնակիչ Սերոբ Մ.-ն մեղադրվում է դատարանից փախուստի դիմելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Սերոբ Մ.-ն, գտնվելով Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանի շենքի կալանավորվածներին պահելու համար նախատեսված խցում, վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակից Հովհաննես Զ.-ի նկատմամբ  եւ փորձել դիմել փախուստի:

Սերոբ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում առավելագույնը ութ տարի ժամկետով: Սերոբը կալանավորված է:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում: