Չիլի ափերի մոտ, Խաղաղ օվկիանոսում, այսօր՝ մարտի 22-ին, 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.59-ին: Էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Իկիկե քաղաքից 90 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 15 կմ խորության վրա:
Հնարավոր ավերածությունների եւ զոհերի մասին օպերատիվ տեղեկություն չի ստացվել: Ցունամիի առաջացման վտանգի մասին նույնպես չի հաղորդվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



























