Կանանց միամսյակի ընթացքում ծաղկի չհիմնավորված թանկացում չի հայտնաբերվել: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Ծաղկաձորում կայացած «Անբարեխիղճ մրցակցության հետ կապված խնդիրներ» սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Նա նշեց, որ տվյալ շուկան չի գտնվում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, քանի որ ունի ցածր կենտրոնացվածություն: «Ծաղիկ արտադրող եւ իրացնող տնտեսվարողները շուկայում մեծ թիվ են կազմում, եւ գերիշխող դիրքի չարաշահման, գների չհիմնավորված բարձրացան վտանգ մենք չենք տեսնում: Ամեն դեպքում, ահազանգերի դեպքում պատրաստ ենք ուսումնասիրել այս շուկան», -նշեց Շաբոյանը:
Կանանց միամսյակի հետ կապված խախտումներ առայժմ չեն նկատվում նաեւ այլ ապրանքատեսակների գծով, ավելացրեց նա:


























