Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի անձնական թիկնապահը կրակել է իրաքցի հայտնի լրագրող Մուհամեդ Բադավիի վրա: Ինչպես հաղորդում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, վարչապետ Նուրի ալ-Մալաքին հրաման է տվել ձերբակալել սպանության մեջ մեղադրվող անձին:

Իրաքցի զինվորականները, հաղորդում է հեռուստաալիքը, արգելափակել են նախագահական թիկնազորի տեղակայման վայրը, որտեղ ենթադրվում է, որ թաքնվում է կասկածյալը: Այդ պային բոլոր ճանապարհներն այդ շրջանում փակ են, զորամասի տարածքում հատուկ գործողություններ են անցկացվում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Վարչապետը հրամայել է ձերբակալել հարձակվողին,- հայտարարել է կառավարության նախագահի խորհրդական Ալի ալ-Մուսավին:- Հանցագործությունն անպատիժ չպետք է մնա: Նուրի ալ- Մալաքին իրավապահներին խստորեն հրահանգել է գործի հետաքննության առնչությամբ:

«Աս-Սումարիի» տվյալներով՝ Բաղդադի կենտրոնում ավտոմայրուղու վրա վիճաբանությունը վերաճել է  հրաձգության: Նախագահի թիկնազորի սպան ատրճանակով մի քանի անգամ կրակել է մոտ հեռավորության վրա գտնվող Մուհամեդ Բադավիի վրա: Դեպքից քիչ անց հանցագործը փախուստի է դիմել: