Լիբիայի Աջաբիա քաղաքում (Բենղազիից 160 կմ հարավ) նախկին ապստամբների իշխանամետ ջոկատների եւ նավթային օբյեկտները եւ նավահանգիստները վերահսկող ցեղախմբերի միջեւ բախումներ  են տեղի ունեցել:

Ինչպես հաղորդել է ԼԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, ռազմական գործողությունների արդյունքում տուժել է 16 մարդ, նրանց մեծամասնությունը վնասվածքներ է ստացել ականանետային արկերի բեկորներից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գործակալության տվյալներով՝ բախումներն սկսվել են ռազմակայանի վրա հարձակումից հետո, որտեղ եղել են նախկին ապստամբերի երկու բրիգադներ, որոնք ենթարկվում են երկրի ԶՈՒ գլխավոր շտաբին: Նրանք պատրաստվում էին հատուկ գործողության, որպեսզի ազատագրեն Լիբիայի արեւելքում գտնվող նավթային նավահանգիստները, որոնք գտնվում են ցեղասխմբերի ռազմիկների ձեռքում: