Իտալական Վենետո շրջանի բնակիչները, որի մայրաքաղաքը Վենետիկն է, ձայների մեծամասնությամբ կողմ են արտահայտվել Իտալիայի կազմից դուրս գալուն, հաղորդում է Libero Quotidiano-ն:
Նախօրեին այդ շրջանում ավարտվել է ինտերնետ-հանրաքվեն, որի գլխավոր հարցը եղել է հետեւյալը. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ Վենետոն դառնա անկախ եւ ինքնիշխան դաշնային հանրապետություն»:
Ավելի քան 2 մլն մարդ (ընտրողների 73 տոկոսը), որոնք մասնակցել են հանրաքվեին, անկախ պետության օգտին քվեարկել է 89 տոկոսը, հաղորդում է Gazeta.ru-ն:
Սրա հետ կապված էլեկտրոնային քվեարկության նախաձեռնողները հայտարարել են Իտալիայից անջատվելու ընթացակարգի մեկնարկը: Բացի այդ, պաշտոնական մակարդակով մշակվում է հանրաքվեի անցկացման նախագիծը:
Ավելի վաղ հանրաքվեի կազմակերպիչները հայտարարել էին միակողմանի անկախություն հայտարարելու մտադրության մասին, չնայած իտալական օրենսդրության հակասություններին:
Բենետոյի շրջանի՝ Իտալիայից առանձնանալու պատճառը ծանր հարկային բեռն է, որից ստացված միջոցներն ուղղվում են Իտալիայի հարավային աղքատ շրջաններ: Նոր պետության մեջ կընդգրկվեն Տրեվիզո, Վենետիկ, Վերոնա, Վիչենցա, Պադուա, Բելունո եւ Ռոգիվո նահանգները:




























