Այսուհետ Բաքվի մետրոյում զուգարաններն արգելված են:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, Բաքվի մետրոպոլիտենի նոր ղեկավարություն փակել է մետրոյի կայարաններում գործող հասարակական զուգարանները:

Մետրոպոլիտենի աշխատակիցների խոսքով՝ զուգարանները փակվել են մետրոյի կայարաններում առեւտուրն արգելելուց եւ վաճառակետերի վերացումից հետ:

Նշենք, որ զուգարանները վճարովի հիմունքներով էին գործում ու օգտվում էին ոչ միայն կայարանի աշխատակիցները, այլ նաեւ ուղեւորները: Աղբյուրը նշում է, որ սա քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել, քանի որ Բաքվում բնական կարիքները հոգալ հնարավոր է թերեւս միայն սրճարաններում, որտեղ հնարավոր չէ հենց այնպես մուտք գործել՝ առնվազն ինչ-որ բան պատվիրելու դեպքում: Իսկ դա ավելին է, քան 20 կոպեկը: