Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրներ» շարժման ավելի քան 1,2 հազար կողմնակիցներ, այսօր՝ մարտի 22-ին, կանգնել են դատարանի առջեւ: Ինչպես հաղորդում է «Ալ Ահրամ» ինտերնետային պորտալը, ամբստանյալների նստարանին է հայտնվել նաեւ նրանց հոգեւոր առաջնորդ Մուհամեդ Բադիան:
Այդ գործով դատական գործընթացը, կանցկացվի Էլ Մինյա նահանգի 6 տարբեր դատարաններում: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանն առնչություն ունենալու, ինչպես նաեւ ոստիկանության երկու աշխատակիցների սպանության մեջ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փետրվարի սկզբին «Մահմեդական եղբայրների» 220 կողմնակիցներ դատապարտվել են 3-7 տարվա ազատազրկման եւ խոշոր տուգանքի՝ 50 հազար եգիպտական ֆունտ (ավելի քան 7 հազար դոլար)՝ անկարգությունների մասնակցելու համար:
Վերջին մի քանի ամիսներին Եգիպտոսի ուժայինները ձերբակալել են «Մահմեդական եղբայրների» հարյուրավոր անդամների, որոնցից շատերը, ըստ «Հանրահավաքների մասին» նոր օրենքի, կարող են ազատազրկվել:


























