Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 15.53-ին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահում այրվում են էլ. լարեր:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 32 շենքում գտնվող «Տիգրան Ավետիսյան» ԱՁ-ում (հացի փուռ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.17-ին, մարվել` 16.21-ին:

Այրվել են միջանցքի եւ հանդերձարանի կախովի առաստաղը` մոտ 10 քմ եւ աշխատակիցների հագուստը: