Մարտի 22-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ելույթների ավարտին ներկայացրեց անակնկալ՝ վանաձորցի Դավիթ Հակոբյանի ստեղծագործությունը՝ նվիրված «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությանը։
«Չգիտեմ՝ ով ինչ ա կուտակում, ես արդեն չեմ կատակում։ Դեմ եմ ձեր մոգոնած բանաձեւին, դեմ են թալանելու նոր ձեւին։ Ես չեմ ուզում դառնալ հարուստ տատիկ, ատում եմ բոլոր վիճակները ստատիկ։ Միտքը ամեն ինչ շարժում ա, «ԴԵՄ ԵՄ»-ը քաղաքացիական շարժում ա։ Ու դա ջահելությանը շարժում ա։ Ռեժիմը արդեն վարժվում ա...որ մերն ա ներկան ու ապագան»,- Ազատության հրապարակում երգում էին նախաձեռնության անդամները, իսկ հավաքվածները «ԴԵՄ ԵՄ»-ի նշանով՝ բութ մատը ներքեւ պարզած ձայնակցում էին նրանց։
Ռեփ կատարումը՝ օրվա կադրերով ներկայացնում ենք տեսանյութում։











