Ուկրաինայի սահմանապահները բավական ուժ եւ զենք ունեն, որպեսզի ապահովեն պետության սահմանների անձեռնմխելիությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ղեկավար բանակի գեներալ Նիկոլայ Լետվինը, հաղորդել է ՊՍԾ մամուլի ծառայությունը, հայտնում է Censor. NET-ը:
«Մեզ համար կարեւոր է կատարել մեր պարտքն ու երկրի սահմաններն անձեռնմխելի պահպանել: Մենք ունենք ամեն անհրաժեշտը դրա համար՝ ուժերի եւ միջոցների ողջ զինանոցը, որը կարող են օգտագործել, այդ թվում նաեւ զենք»,- նշել է Լիտվինը:
Լիտվինը, մասնավորապես, ստուգել է Արեւելյան շրջանային վարչության ստորաբաժանումների պատրաստականությունն ու ռեզերվները արտակարգ պայմաններում գործելու համար, այլ առաջադրանքների կատարման համար: Ստուգման շրջանակներում գերատեսչության ղեկավարն այցելել է Խարկովի, Դոնեցկի, Օդեսայի սահմանապահ ջոկատների ստորաբաժանումներ, ինչպես նաեւ անձամբ գնահատել է վերահսկողության երկրորդ գծում տիրող իրավիճակը Խերսոնի, Նիկոլաեւսկի եւ Զապորոժիեի սահմաններում:


























