Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի տեղը G8-ում: Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Եթե G8-ում ազատ տեղ կա, Ուկրաինան պատրաստ է զբաղեցնել այն»,-ասել է Յացենյուկը՝ որը բուռն ծափահարությունների է արժանացել մամուլի ներկայացուցիչների կողմից, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:
«G7-ի մասնակիցներին ուղղված իմ ուղերձն այն է, որ ժամանակն է գլոբալ անվտանգության նոր համակարգ կառուցել, եւ լուրջ պատասխանատվության ենթարկել նրանց, որոնք այդ անվտանգությունը խախտում են»,-ասել է Յացենյուկը:


























