Delta Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում՝ օդաչուների խցիկում ապակու ճաքի պատճառով:
Ավիափոխադրողի ներկայացուցիչները հայտնել են, որ Սենտ Լուիսից (Միսսուրի նահանգ) օդ բարձրացած օդանավում ուղեւորներ չեն եղել: Թեեւ առկա ճաքին, ապահերմետիզացում տեղի չի ունեցել: Օդաչուն զգուշանալով որոշել է օդանավը վայրէջքի տանել: Չի հաղորդվում, թե դեպի ուր էր թռչում օդանավը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս պարզվում են միջադեպի պատճառները: Օդանավը հանվել է շահագործումից:



























