Գերագույն Ռադայից կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկիրը «ռազմա-տեխնիկական աջակցության կարիք ունի ռազմավարական իր գործընկերների կողմից»: Այդ մասին նա հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է Տուրչինովի մամուլի ծառայությունը:

« Մեր երկիրը ոչ միայն բարոյական, այլ նաեւ իրական ռազմա-տեխնիկական օգնության կարիք ունի ռազմավարական մեր գործընկերների  եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության երաշխավորների կողմից»,- նշել է նա, հաղորդում է UNN-ը:

Տուրչինովն ու Հարփերը, մասնավորապես, քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Անկախ աշխարհի արձագանքից, ուկրաինացիները պատրաստ են պաշտպանել իրենց երկիրը»,- նշել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը:

Հանդիպման ընթացքում Տուրչինովն ու Հարփերը նաեւ ընդգծել են, որ Ուկրաինային եւ Կանադային միավորում են «առանձնահատուկ ջերմ ու բարեկամական հարաբերությունները»: