«Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում մի խումբ քաղաքացիների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: Նրանք փոխադարձ հայհոյանքներով, բղավոցներով սկսկել են քաշքշել միմյանց, ինչին ստիպված են եղել միջամտել Ոստիկանության աշխատակիցները` հրավիրելով միջադեպի մասնակիցներին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Պարզվել է որ քաղաքացիների միջեւ վիճաբանությունը սկսկվել է արտահերթ հաշվառում անցնելու պատճառով: Վիճաբանել են Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւորները: NEWS.am -ին հայտնի է դարձել, որ 53-ամյա քաղաքացին ցանկացել է առանց հերթի անցնել հաշվառման, ինչի պատճառով էլ վիճաբանել է ուղեւորների եւ հաշվառման հերթը վերահսկող հսկիչի հետ: Ուղեւորները բղավել եւ քաշքշել են միմյանց, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը եւ դրսեւորել բացահայտ անհարգալից վերաբերմունք: