Իսպանիայի մայրաքաղաքում գործող իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված «Արժանապատվության երթն» ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Մադրիդյան շտապօգնության ծառայության տվյալներով, բախումների ընթացքում տուժել է ավելի քան 85 մարդ, այդ թվում 50 ոստիկան: Դիմադրություն ցույց տալու համար ոստիկանների կողմից ձերբակալվել է  մոտ 30 անձ:

Երթին մասնակցել են տասնյակ հազարավոր ցուցարարներ: Նրանք կառավարությունից պահանջում են կրճատել սոցիալական կարիքների համար պահումները, որն իջեցնում է բնակչության կենսամակարդակը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կոլումբոսի հրապարակում ցույցի ավարտից հետո ցուցարարների մի մասն ուղղվել է իշխող Ազգային կուսակցության շենք, որի մուտքերը փակ էին ոստիկանության ջոկատբների կողմից: Ցուցարարները քարեր, պայթուցիկ սարքեր ու այլ իրեր են սկսել նետել: Ի պատասխան ոտիկանները կիրառել են մահակներ ու արցունքաբեր գազ:

Իշխանության ներկայացուցչիները նշել են բախումների «չտեսնված» դաժանությունն ու ընդգծել, որ այդ ամենը նյութական մեծ վնաս է հասցրել: