Մեքսիկական ծոցում3.5 մլն լիտր թանձր նավթ տեղափոխող նավը ԱՄՆ-ի ափերի մոտ բախվել է մեկ այլ նավի, ինչը հանգեցրել է նավթի արտահոքսի:
Հաղորդում են, որ վթարը տեղի է ունեցել մարտի 22-ին Գավեստոն նավամատույցում: Ծովում հայտնված նավթի քանակը դեռ չի նշվում: ԱՄՆ-ի ծովափնյա պահպանության աշխատակիցների տեղեկություններով՝ բախման հետեւանքով վնասվել է 635 հազար լիտր ծավալով միայն մեկ տարա. այն մասին, արդյոք ամբողջ նավթն է ծով լցվել, չի հաղորդվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Fox News-ին:
ԱՄՆ-ի իշխանությունները պարզում են բախման պատճառներն ու գնահատում վթարի հետեւանքները:



























