Ուկրաինական դատարանը «Ուկրաինայի Նավթոգազ» ազգային բաժնետիրական ընկերության նախագահ Եվգենի Բակուլինի հանդեպ պետական ունեցվածքի խոշոր չափի յուրացման գործով խափանման միջոց է ընտրել: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Այդ գումարներից անընդհատ սարսուռ է անցնում… «Նավթոգազի» նախկինում խոշոր չափի յուրացումների մեղադրանքով ձերբակալված Բակուլինին՝ առավոըյան(հաշվի առնելով ընթացակարգային ժամկետները) պատժամիջոցի կապակցությամբ դատական նիստն ավարտվել է: Որոշումն է՝ կալանք կամ գրավ 1.5 մլրդ գրիվնայի չափով»,- գրել է նախարարը:
Հիշեցնենք, որ Բակուլինին ձերբակալել են մարտի 21-ին՝ գազի ոլորտում կոռուպցիոն սխեմաների հետաքննության շրջանակներում: Ավակովի խոսքով՝ հանցավորի խմբի գործունեության՝ ՆԳՆ քննչական վարչության հետաքննած միայն երեք դրվագով պետական ունեցվածքի յուրացումը կազմում է մոտ 4 մլրդ դոլար:
«Եւ սա կասկածելի սխեմաների ու գործողությունների դեռ ամբողջ սահմանը չէ… Մի շարք սխեմաներում հափշտակության ցինզմն ու «պարզությունը» պարզապես ակնհայտ է: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն նախկին կառավարության, ՆԳՆ ու դատախազության ղեկավարների ամբողջական ամենաթողության դեպքում»,- նշել է ներքին գործերի նախարարը:


























