Կյանքի 50-րդ տարում, երեկ՝ մարտի 22-ին մահացել է հայտնի տնտեսական գործիչ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ստեփան Զավենի Գիշյանը ծնվել է 1964թ. մայիսի 5-ին, Երեւանում:  

1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը:

1995-2000թթ. - Հայգյուղփոխբանկի վարչության նախագահ:

2000-2006թթ. - Հայգյուղփոխբանկի գլխավոր տնօրեն:

2006-2014թթ. - ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր տնօրեն:

2003-2014թթ. - «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն:

2003-2014թթ. - «ԱԳԲԱ Լիզինգ» Վարկային կազմակերպության խորհրդի նախագահ:

2006-2014թթ. - «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲ ընկերության նախագահ:

2013-2014թթ. - «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրենն էր: