ԱՄՆ Օդագնացություն ազգային վարչության մասնագետներն ու NASA-ի հետազոտողները կփորձեն գտնել անհետացած անհետացած մալազիական Boeing 777-200-ն՝ ուսումնասիրելով Հնդկական օվկիանոսի հարավային հատվածի լուսանկարները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով CNN-ին:
Հաղորդում են, որ նման որոշում տիեզերական գործակալությունն ընդունել այն բանից հետո, երբ Երկրի դիագնոստիկ զոնդավորման չինական արբանյակն ավստրալիական Պերտ քաղաքից մոտ 2.6 հազար կմ հարավ-արեւելք հատվածում հայտնաբերել է խոշոր մնացորդ, որը կարող էր պատկանել անհետացած ինքնաթիռին: Ավելի վաղ այդ վայրից 120 կմ հեռավորության վրա ավստրալիական արբանյակները գրանցել են երկեւ այլ օբյեկտ, որոնք նման են ինքնաթիռի մնացորդների:
Ինչպես նշվում է, NASA-ն կհետազոտի ինչպես գոյություն ունեցող լուսանկարներն, այնպես էլ իր EO-1 արբանյակի եւ միջազգային տիեզերական կայանի ISERV տեսախցիկի օգնությամբ հետագա վերլուծության համար կլուսանկարի ինքնաթռի վթարի ենթադրյալ վայրը:
Հիշեցնենք, որ մալազիական ավիաընկերությանը պատկանող Boeing 777-200-ը մարտի 7-ին Կուալա-Լումպուր-Պեկին չվերթ էր իրականացնում: Ինքնաթիռի հետ ընդհատվել էր Մալազիայի մայրաքաղաքից մեկնելուց մոտ երկու ժամ անց: Հետագայում հաստատվել էր, որ ինքնաթիռը փոխել էր ուղղությունն ու շարժվել Հնդկական օվկիանոսի ուղղությամբ:



























