Ղրիմում եւ Սեւաստոպոլում գործադիր իշխանության տարածքային մարմինների ստեղծման ծրագիրը պետք է հաստատվի մինչեւ մարտի 29-ը:
Նման հանձնարարություն է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Պաշտպանության,Ներքին գործերի նախարարությունների, ԱԴԾ, Պետական սուրհանդակային ծառայության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ՊԻԴԾ, ԴԿԴԾ, Թմրանյութերի շրջանառության վերահսկողության պետական ծառայության, Նախագահի հատուկ ծրագրերի գլխավոր վարչության, Ռոսֆինմոնիթորինգի եւ ԱԳՆ ղեկավարներին: Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ապահովե՛ք սահմանված կարգի համաձայն Ղրիմի Հանրապետությունում եւ Սեւաստոպոլ քաղաքում գործադիր իշխանության դաշնային, տարածքային եւ այլ մարմինների ու ստորաբաժանումների ստեղծման կազմակերպչական-կադրային միջոցառումների ծրագրի հաստատում՝ անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով համապատասխան մարմինների եւ ստորաբաժանումների կադրային թվաքանակի փոփոխությունները: Ժամկետը՝ մինչեւ 2014թ.-ի մարտի 29»,- ասվում է նախագահի հանձնարարականում:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ղրիմում ինքնավարության կարգավիճակի հանրաքվե անցավ, որի մասնակիցների ավելի քան 96 տոկոսը կողմ քվեարկեց Ռուսաստանի կազմում ընդգրկվելում: Մարտի 18-ին կնքվեց պայմանագիր հանրապետության եւ Սեւաստոպոլի ՌԴ կազմի մեջ մտնելու վերաբերյալ:



























