Մոսկվայի մետրոպոլիտենի Արբատ-Պոկրովսկյան գծի «Բաումանսկայա» կայարանում տղամարդ է մահացել՝ ընկելով գնացքի անիվների տակ:

Հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել 08:00-ին: Հաստատվել է, որ տղամարդը հարթակից ընկել է ռելսերի վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի վարչության մամուլի ծառայությանը:

ՆԳՆ Մոսկվայի վարչության ներկայացուցիչների խոսքով՝ ուղեւորը ստացած վնասվածքներից մահացել է դեպքի վայրում:

Գնացքի տակ մարդու ընկնելու գործի առթիվ հարուցվելու է քրեական գործ: Տղամարդու անձը դեռ հաստատված չէ:

Այս պահին մետրոյում վերականգնվել է գնացքների շարժման բնականոն գրաֆիկը: