Փրկարար ծառայությունը մՄարտի 22-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին Զանգակատուն-Տիգրանաշեն հատվածում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում, կորել են 2 երիտասարդ` Զ. Բ.-ն (ծնվ.1981թ.) եւ Յ. Գ.-ն:
Պարզվել է, որ մեկնել են «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենայով եւ այն թողնելով ճանապարհին (ձորի մոտ) ոտքով իջել են դեպի ձորը: Ըստ նախնական տվյալների` կորած քաղաքացիները ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայի անդամներ են:
Դեպքի վայր են մեկնել Արարատի մարզի օպերատիվ խումբը, ԱԱԾ եւ ՈԲ աշխատակիցները:
Ժամը 23.25-ին տեղեկություն է ստացվել, որ 2 ամենագնաց ավտոմեքենայով լեռնագնացները (6 լեռնագնաց) մեկնում են նշված տարածք:
Մարտի 23-ին, ժամը 07.55-ին տեղեկություն է ստացվել, որ երիտասարդներն, ավտոմեքենան թողնելով Ուրցալանջ գյուղի տարածքում, իջել են ձորը, ներկա պահին վերելք են կատարում եւ մոտ 2 ժամից կմոտենան ավտոմեքենային:
Ավտոմեքենան հայտնաբերվել է Ուրցալանջ գյուղի տարածքում:
Զանգակատուն գյուղի մոտակայքում` «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում կորած Զ. Բ.-ն եւ Յ. Գ.-ն բարեհաջող վերադարձել են իրենց ավտոմեքենայի մոտ:



























