Ամերիկյան Քոլորադո նահանգում մեկ շարժիչային Socata ТВМ-700 ինքնաթիռը ջրամբարն է ընկել:

Հաղորդում են, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 22-ի ցերեկը: Վթարը տեղի է ունեցել ջրամբարի ափերից մոտ 30 մ հեռավորության վրա: Վթարի պատճառները հայտնի չեն:

Ինքնաթիռում 5 անձ է գտնվել: Հետաքննության կարծիքով՝ բոլորը զոհվել են: Նրանց մարմինները դեռ չեն հայտնաբերվել: Մութն ընկնելու պատճառով մարմինների որոնողական աշխատանքներն ընդհատվել են, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:

Ինքնաթիռը Բարթլվիլ քաղաքից (Օքլահոմա) մեկնում էր Մոնթրոուզ (Քոլորադո): Ինքնաթիռը պատկանում էր Gadsden Aviation ավիաընկերությանը: