Մոսկվայի կենտրոնում առանց մշտական բնակության վայրի երեք հայեր բրիտանացու են թալանել:
Հաղորդում են, որ մարտի 22-ին 4:40-ի սահմաններում Սերգեյ Ռադոնեժսկու փողոցում երեք տղամարդ հարձակվել են Մեծ Բրիտանիայի քաղաքացու վրա, ով կանգ էր առել «Մարիոթ» հյուրանոցում, գողացել են նրա բջջային հեռախոսը, բանկային քարտը, «iPhone 5»-ը, 80 ֆունտ ստերլինգ եւ 4000 ռուբլի, որից հետո փախուստի են դիմել:
Վնասն ընդհանուր առմամբ կազմել է 46 հազար ռուբլի, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Մոսպվայի պետական վարչությանը:
«05:00-ին ոստիկանության աշխատակիցները Չիստոպրուդնի փողոցի տուն 1 հասցեում ձերբակալել են երեք հարձակվողներին ու բացահայել տվյալ հանցագործության մեջ նրանց մասնակցությունը»,- ասել է մամուլի ծառայության աշխտակիցն ու նշել, որ «Կողոպուտ» հոդվածով հարուցվել է քրեական գործ:


























