Երեւանցի երկու հասուն կանայք կալանավորվել են վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու կեղծ խոստումներով հափշտակություն կատարելու համար:  

«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 51-ամյա Իննան եւ 57- ամյա Հերիքնազը, նախնական համաձայնությամբ՝ 2013թ. ամռանը խոստացել են օգնել մեկ այլ քաղաքացու երիտասարդ աղջկան` Անգլիա մեկնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեւակերպելու հարցում:  

Խոստումները եղել են կեղծ, բայց դրա դիմաց պահանջել եւ վերցրել են  365.000 ՀՀ դրամ: Նրանց երկուսին էլ մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:  

Կանայք նախկինում դատապարտված են եղել: