Ռուսաստանին կարող է երկարատեւ «մեկուսացում եւ լճացում» սպառնալ Ուկրաինայում ստեղծված ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը: Նա նաեւ կոչ է արել ԵՄ-ին չվախենալ Մոսկվայի ահաբեկումներից:

Արեւմուտքն այսօր պետք Ռուսաստաննի հետ հարաբերությունների նոր ռեժիմ մշակի, որը կտարբերվի վերջին 20 տարիների պրակտիկայից, Sunday Telegraph-ում տպագրված հոդվածում նշում է Հեյգը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նոր մոտեցումը ենթադրում է Ռուսաստանի հեռացում որոշ միջազգային կազմակերպություններից եւ նրա ազդեցության  կրճատում Եվրոպայում:

Նա Ռուսաստանին մեղարդել է նաեւ ահաբեկումների մեջ, որոնք բնորոշ են «բոլորովին այլ դարաշրջանի»:  Ընդ որում նա նշել է, որ Բրիտանիան ու  նրա ովրոպացի գործընկերները մտադիր չեն հանձնվել:

«Ղրիմի անեքսիան ու այնտեղ անցկացված հանրաքվեն  ծաղր էին ժողովրդավարության հանդեպ»,- նշել է Հեյգը: Նա նշել է, որ խոսքը 21-րդ դարասկզբի ամենամեծ մտանգի մասին է եվրոպական անվտանգությանը:

Այս շաբաթ ավելի վաղ Հեյգը հայտարարել է, որ Բրիտանիան որոշել է դադարեցնել արտահանման արտոնագրերի տրամադրումն ու Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը:

Ընդ որում նախարարը նշել էր, որ պատժամիջոցներն ուղղված չեն Ռուսաստանի քաղաքացիների դեմ: Նրա խոսքով՝ այժմ Եվրահանձնաժողվն աշխատում է նոր տնտեսական միջոցառումների վրա, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ:

Հեյգը կոչ է արել Ռուսասկան իշխանություններին անհարժեշտ ամեն իչանել խաղա կարգավորման համար: Նախարարը նշել է. «Մենք երբեք չենք խուսափել դիվանագիտությունից, սակայն չեն կարող հանդուրժել Ռուսաստանի ահաբեկումները»:

Ռուսաստանի ազդեցությունը կրճատելու եղանակ նա համարում է ԵՄ էներգետիկ անկախաության ձեռքբերումը:

«Անհրաժեշտության դեպքում մենք պետք է պատրաստ լինենք Եվրոպա բնական գազի մատակարարման դիվերսիֆիկացմանը»,- նշում է բրիտանացի արտգորնախարարը:

Հեյգն առաջարկում է ներդրումներն ավելացնել եվրոպական գազային տերմինալներում ու աջակցել սեփական ռեսուրսների հայտնաբերմամբ զբաղվող երկրներին:

«Դա կօգնի Ուկրաինային եւ նրա հարեւաններին լիբերալականացնել իրենց էներգետիկ շուկաները, էներգառեսուրսների մատակարարումն ավելի արդյունավետ դարձնել»,- հայտարարել է Հեյգը: