Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհեռանկարային է համարում ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունները ԱՊՀ-ի կազմից դուրս գալու հնարավորության վերաբերյալ ու կոչ է անում ուկրաինական կողմին մնալ Համագործակցությունում:
«Կարծում եմ նրանք, ովքեր ազդում են ուկրաինական քաղաքականության վրա, այդ քայլերին չեն գնա»,- Միսնկում լրագրողներին է հայտնել Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահն ասել է, որ կառաջարկի «որոշ ուկրաինացի քաղաքական գործիչների քննարկել այդ խնդիրը»:
«Ես կխնդրեմ հապշտապ քայլեր չձեռնարկել»,- հայտարարել է նա ու ընդգծել, որ «Ուկրաինայի կողմի ԱՊՀ կազմը լքելը մեծ հարված կհասցնի Համագործակցությանը: Մեծ հարված, բայց՝ ոչ մահացում»:
Բելառուսական պետության ղեկավարը համարում է, որ Ուկրաինան պետք է կենտրոնանա նախագահական ընտրությունների անցկացման վրա:


























