Ուկրաինա կատարած այցից հետո Գերմանիայի արտգոծնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժմիջոցները խստացնել:

Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում գերմանացի դիվանագետը  հայտարարել է, որ «Ղրիմի սահմաններին անցնելուց հետո» Ռուսաստանի դեմ «վճռական քայլեր» կկիրառվեն, նույնիսկ եթե Եվրոպան դրանից տնտեսական վնասներ կրի:

Ղրիմի թերակղզում անեքսիան Շտայնմայերը բացատրել է «խորը նստած երեւակայական ցավով», որը Մոսկվայում զգում են ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց: Նրա մոտ նաեւ հարց է առաջացել՝ արդյոք «բազմազգ Ռուսաստանը մինչեւ վերջ հաշվարկել է հնարավոր հետեւանքները»՝ նախքան բացելով Պանդորայի արկղը:

Գերմանացի նախարարը Կիեւում տիրող իրավիճակն անվանել է «բացառապես դժվարին», իսկ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը՝ «կայուն լինելուց դեռ բավական հեռու»: Ընդ որում Շտայնմայերն ըընդգծել է, որ «Ուկրաինայում, բարեբախտաբար, անցումային կառավարությունն ուղղել է սպալը», որը կապված էր ռուսաց լեզվի սահմանափակումների հետ: