Փրկարար ծառայությունը մարտի 23-ին, ժամը 13.15-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի թիվ 19 շենքին հարակից ոչ բնակելի տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.29-ին, մարվել` 13.52-ին:
Տնակում (18 քմ) այրվել է պատերի փայտյա երեսպատումից 4 քմ հատված, առաստաղից` 3 քմ հատված:



























