ԵԽԽՎ-ն ճանաչում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտված է: Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններն այսպես է մեկնաբանել ԵԽԽՎ պատվիրակության հետ այսօր Դոնեցկում գտնվող ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը:

«Խախտվել են Ուկրաինայի օրենքները, ինչպես նաեւ միջազգային օրենքներ ու Բուդապեշտի համաձայնությունները: Մենք խստագույնս հիշեցնում ենք այդ մասին Ռուսաստանին, քննադատում ու դատապարտում ենք նման պահվածքի համար»,- նշել է Բրասերը, հաղորդում է «Liga»-ն:

Նա շեշտը դրել է այն հանգամանքի վրա, որ առաջացած խնդիրը հնարավոր է լուծել միայն երկխոսության եւ անձնական կապերի միջոցով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ-ն դատապարտել է Ռուսաստանի անեքսիան Ղրիմում: