Ղրիմի միացումը Ռուսաստանին որեւէ կերպ չի խախտում Եվրոպակօ ռազմա-քաղաքական կայունությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ անվտանության ու զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

«Ղրիմում գտնող զորքերի թիվն այնքան փոքր է, որ կարիք չկա անհավասարակշռության մասին խոսել,- պարզաբանել է նա:- Մեր արեւմտյան գործընկերների մտահոգություններին անհիմն են: Հավասարակշռությունը վաղուց է խախտվել ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդարձակմամբ, այժմ դաշինքը գերակա է եվրոպական ցանկացած պետության նկատմամբ, ներառյալ Ռուսաստանի»:

Դիվանագետը կարծում է, որ հետաքրքիր է, թե ինչպես կարող է Ղրիմի միացումը Ռուսաստանին ազդել Եվրոպայում վստահության միջոցների եւ սպառազինությունների վերահսկողության ռեժիմի վրա: «Վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ ավելի շուտ Ղրիմի միացումը տվյալ գործընթացների վրա որեւէ կերպ չի ազդի»:

Ուլյանովն ուշադրություն է հրավիրել նաեւ այն հանգամանքի վրա, որ տարածաշրջանում ռուսական ռազմածովային ներկայության ընդարձակման համար իրավաբանական սահմանափակում չկա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Այս հաշվով մենք պարտավորություններ չունենք»,- ընդգծել է նա: