Փրկարար ծառայությունը մարտի 23-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ այրվում է տան տանիք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.59-ին, մարվել` 17.02-ին: Այրվել է ննջասենյակի (5 X 3.5 ) փայտե հատակը` 1,2 քմ:
Ննջասենյակում հայտնաբերվել է 1926 թ. ծնված Ռ. Մ.-ի դին:



























