ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Մերձդնեստրի ճակատագիրը՝ կապված Ուկրաինայի արեւելյան սահմանին ռուսական զորքերի կուտակման հետ: ՌԴ-ն այնտեղ մեծ քանակության ու նախապատրաստված ռազմական կոնտինգենտ է կենտրոնացրել, այդ մասին հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

«Ուժերը, որոնք Ուկրաինայի արեւելյան սահմանին են, բավական է Մերձդնեստրի գրավման համար, եթե որոշել են նման քայլ, ապա դա շատ մտահոգիչ է: Ռուսաստանն առավելապես գործում է որպես հակառակորդ, քան որպես գործընկեր»,- ասել է Բրիդլավը, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ վկայակոչելով Reuters-ին: