ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը BBC One հեռուստաալիքի «Էնդրյու Մարի շոու» հաղորդման ընթացքում կատակով խորհուրդ է տվել ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնին «հետեւել Ալյասկային»:

Ինչպես հաղորդում են, հարցազրույցի ընթացքում, որի գլխավոր թեման Ուկրաինայում ստեղծված իրավիճակն էր եւ Ղրիմի միացումը Ռուսաստանին, հաղորդավարը սենատոր Մաքքեյնին հիշեցրել է այն մասին, որ «Մոլդովան կարող է դառնալ հաջորդ երկիրը, որը ՌԴ կազմում կարող է հայտնվել: «Հետեւեք Մոլդովային»,- հաղորդավարը մեջբերել է սենատորին: Ի պատասխան Չիժովը պատասխանել է. «Ասեք Մաքքեյնին, թող Ալյասկային հետեւի» ու հավելել է, որ «Ալյասկան Ռուսաստանի մաս էր կազմում»:

Մարը նշել է, որ դա բավական «վախեցնող միտք է», ինչից հետո Չիժովը ճշտել է, որ դա պարզապես կատակ էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: