Եգիպտոսում խոշոր ավտոպատահարի հետեւանքով նվազագույնը 17 մարդ է զոհվել: Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 23-ին Կահիրեի ու Ալեքսանդրիայի միջեւ գտնվող Բուհեյրա շրջանում:
Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, աշխատողներին տեղափոխող բեռնատարը մեծ արագությամբ բախվել է մեկ այլ բեռնատարի: Բախման հետեւանքով ուղեւորներով ծանրաբեռնված մեքենան շրջվել է, հաղորդում է «Gazeta.ru»-ն: Բժիշկների տվյալների համձայն՝ 3 մարդ տարբեր աստիճանի վնասվածք են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոցներ, 17 զոհերին տեղափոխել են մոտակա դիարան:
Ճշտվում են պատահարի հանգամանքները:



























