Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արդեն Ավակովը հայտարարում է, որ գերատեսչությունը պատրաստ է ընդունել Ուկրաինայի նախագայ Վիկտոր Յանուկովիչին: Այդ մասին նա հայտարարել է կառավարության նիստի ընթացքում, որը նվիրված էր Ուկրաինայի Արեւելքում տիրող իրավիճակին:
Այն հարցին, թե պատրաստ է արդյոք իրավապահ գերատեսչությունն ընդունել Յանուկովիչին, Ավակովը պատասխանել է. «Մենք պատրաստ ենք ընդունել Յանուկովիչին, ու ամենի ինչ հանուն դրա»:Ավակովը նաեւ տեղեկացրել է Ուկրաինայի արեւելյան շրջաններում տիրող իրավիճակի մասին: Նա նշել է, որ Դոնեցկում եւ Լուգանսկում «Ռուսական գարուն» ակցիան է ընթանում, որի մասնակիցները ՌԴ հյուպատոսություն են գնում, հաղորդում է ՈւՆՆ-ը:«Այդ գործողություններըստուգվում են հատուկ դիվերսիոն խմբերի կողմից: Խմբի հավաքածուում Բանդերիայից մինչեւ Յանուկովիչ մի քանի լուսանկարներ են, սաղավարտներ, դրոշներ, մահակներ: Ամբողջ առգրավված է»,- ասել է Ավակովն ու հավելել, որ խմբերը, ցավոք, ռուսական ծագում ունենք»:
Նա նաեւ պատմել է, որ ոստիկանությունը հայտնաբերել է պայթուցիկ սարքերի հինգ արհղ:Իր հերթին վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջում է Արսեն Ավակովին հետաքննել բոլոր պաշտոնյաների գործունեւությունը՝ անկախ քաղաքական կողմնորոշումից:«Արսեն Բորիսովիչ, ոչ մի քաղաքական գույն՝ փաստականացում, ձերբակալություն եւ գործի փոխանցում դատարանին: Որքան արդյունավետ գործի իրավապահ համակարգն, այնքան մեծ է հնարավորությունը հարստացնել բյուջեն ու մաքրել վարակներից»,- ասել է Յացենյուկը:Նա հույս է հայտնել, որ կառավարությունը կշարունակի ձերբակալել նախկին պաշտոնյաներին, որոնց կասկածում են իրավախախտումներում:


























