Մի քանի հազար մարդ հավաքվել է Երուսաղեմին մոտ գտնվող արաբական բնակավայրում մզկիթի բացմանը, որն անվանել են Չեչնիայի առաջին նախագահ Ահմադ Կադիրովի պատվին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», բացման արարողության ներկա էր Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Նշենք, որ բացման արարողությանը ներկա էին Աբու-Գոշի բնակիչները, որոնց նախնիները հարյուրամյակներ առաջ Երուսաղեմի լեռներից տեղափոխվել են Կովկասյան լեռներ: Հավաքվածները Կադիրովին ողջունել են ռուսական ու չեչնիական դրոշներով, Կադիրովների լուսանկարներով, ռուսերեն, արաբերեն ու եբրայերեն պաստառներով՝ «Մենք դեմ ենք ահաբեկչությանը: Մենք խաղաղության կողմից ենք»: Իր խոսքում Չեչնիայի նախագահն ընդգծել է, որ 500 տարի առաջ սահմանված ավանդույթները շարունակվում են ու մզկիթի նախագիծը դրա ապացույցն է:

Նշենք, որ մզկիթը Իսրայելում ամենամեծերից մեկն է. դրա կազմում 50 մետրանոց մինարեթներ են, ինչպես նաեւ հսկա ոսկե գմբեթ: Տաճարը նախատեսված է 3000 մարդու համար, գտնվում է փողոցում, որը նույնպես կրում է Ահմեդ Կադիրովի անունը:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ նախագծի արժողությունը կազմել է 10 մլն դոլար, որի երկու երրորդը տրամադրել են Չեչնիայի հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները: