Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Զրույցը տեղի է ունեցել գերմանական կողմի նախաձեռնությամբ:

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, քննարկել են Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո ստեղծված իրավիճակը: Ինչ վերաբերում է Ուկրաինայի ճգնաժամին, երկու կողմերն իրենց բավարարությունն են հայտնել ԵԱՀԿ մոնիթորինգի առաքելության մանդատի համաձայնեցման վերաբերյալ, որը գործունեություն է ծավալելու այդ երկրում, նշում է աղբյուրը:

Հաստատվել է երկխոսությունը շարունակելու պատրաստականությունը, այդ թվում նաեւ փորձագիտական մակարդակում: