Ուկրաինայի Անդրկապրատյան համայնքն իր վերահսկողության տակ է վերցրել «Ուկրաինսկիյ վիբոր» հասարակական շարժման առաջնորդ, կրեմլամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկի ամառանոցը: «Մեդվեժյա դուբրավա» անունով հայտնի տունը գրավել են Անդրկարպատների «Աջ հատվածի» զինյալները:
Տան պատկերասրահը թանգարան է հիշեցնում, կան նկարներ Զոլտան Շոլտեսից, Ադալբերտ Էրդելիից եւ Իոսիֆ Բոկշայից, էսքիզներ եւ կտավներ:
Հիմնական շենքից բացի կան եւս երեք շինություններ, տնտեսական տնակ, խրճիթ: տարածքում կա սեփական ֆերմա՝ կովերով եւ ձիերով: Այստեղ նաեւ սեփական պանրագործարան կա, իսկ ավտոտնակում «Մայբախ» մակնիշի մեքենա:
Մարտի 24-ից «Մեդվեժյա դուբրավան» բաց կլինի հանրության առջեւ:


































