ՌԴ Պետդումայի հարկաբյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Օքսանա Դմիտրիեւան պատգամավորական հարցում է ուղարկել Ռուսաստանի Կենտրոնական բանկ` պահանջելով հաճախորդներին փոխհատուցել Visa եւ MasterCard համակարգերի սպասարկումը դադարեցնելու հետեւանքով հասցված կորուստները: 

Դմիտրիեւան հարցումն ուղարկել է մարտի 21-ին, հայտնում է «Իզվեստիան»: «ԿԲ-ն արդեն խոստացել է փոխհատուցում բանկերին, որոնք տուժել են Visa-ի եւ MasterCard-ի գործողություններից,  իսկ շարքային քաղաքացինե՞րը ինչ անեն» – ասել է Դմիտրիեւան:

Պատգամավորը վկայակոչում է ազգային վճարման համակարգի մասին օրենքը: «Ստացվում է` օրենքը կա, իսկ վճարման համակարգը` ոչ»:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին վճարային համակարգերը դադարել էին սպասարկել ռուսական մի քանի բանկերի հաճախորդների` «Ռոսիա» բանկ, Սոբինբանկ, ՍՄՊ բանկ եւ «Ինվեստկապիտալ» բանկ: Մինչ այժմ  Visa-ն եւ  MasterCard-ը չեն սպասարկում  «Ռոսիա» բանկի եւ Սոբինբանկի հաճախորդներին: