ՌԴ կառավարությունը որոշել է Ղրիմին հատուկ տնտեսական գոտու կարգավիճակ տալ, դրա զարգացման առանձին դաշնային նպատակային ծրագիր ստեղծել, ինչպես նաեւ` հատուկ կորպորացիա:

Նման առաջարկներ է ներկայացրել փոխվարչապետ  Դմիտրի Կոզակը` երկուշաբթի օրը Ղրիմի սոցիալ-տնտեսական զարգացման հարցով խորհրդակցության ժամանակ: Կոզակը կհամակարգի Ղրիմի կառավարության գործունեությունը, հայտնում է «Վեդոմոստի»-ն` վկայակոչելով դաշնային երկու պաշտոնյաների:

Նշվում է, որ Ղրիմի հատուկ տնտեսական գոտին նման է լինելու 1991թ. ստեղծված Կալինիգրադի մարզի ՏՀԳ-ին: Կալինիգրադի ՏՀԳ-ի ավանդատուներն առաջին վեց տարիներին ազատվում են  եկամուտահարկից եւ գույքահարկից: Կալինինգրադի մարզում հատուկ հարկային ռեժիմը գործում է 2013թ. ապրիլի 1-ից: Ղրիմի ՏՀԳ-ի գործունեության ժամկետը դեռ սահմանված չէ, սակայն ըստ հրատարակչության զրուցակցի, այն չի գերազանցի 49 տարին:

Պետծրագիրն իրագործելու եւ թերակղզում անհատ ներդրողների ներգրավելու համար` կարող է ստեղծվել Ղրիմի զարգացման կորպորացիա: Դմիտրի Կոզակի պաշտոնական նեկայացուցիչը միայն հաստատել է  Ղրիմի նախատեսված զարգացման փաստը, մանրամասները չեն հաղորդվում: Վարչապետի մամուլի ծառայությունում նույնպես մեկնաբանություններից զերծ են մնացել: