«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները Հաագայի գագաթաժողովում  կքննարկեն Ռուսաստանի հեր հարաբերությունների ճգնաժամը:
Գագաթաժողովը սկզբնապես նվիրված էր լինելու միջուկային անվտանգության թեմային, այն ամբողջությամբ դուրս է մղվել` պայմանավորված Ռուսաստանի կազմին Ղրիմի միանալու արձագանքի քննարկման անհրաժեշտությամբ:

Նշվում է, որ Սառը պատերազմից հետո ստեղծված «Մեծ ությակի» ձեւաչափից հրաժարվելը նշանակում է, որ Մոսկվան կարող է բախվել երկարատեւ քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Լեոնիդ Պոլյակովը հայտնել էր, որ Արեւմուտքի աջակցությունը, այդ թվում նաեւ համատեղ զորավարժությունները, կօգնեն խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից: 
Սակայն ԱՄՆ-ոմ կարծում են, որ դա հազիվ թե ազդի Մոսկվայի մտադրությունների վրա: